Ռուսաստանն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել ՀՀ–ում «Դպրոցական սնունդ» ծրագրի հերթական փուլի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում
Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
Ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։
Սա Հայաստանում 2025-2030թթ. կայուն սննդի համակարգի զարգացման ծրագրի հինգերորդ փուլն է։ 2010-2024 թվականներին Ռուսաստանը 43 մլն դոլար է հատկացրել Հայաստանում դպրոցական սննդի նախագծի 4 փուլերն իրականացնելու համար:
Ծրագրի արդյունքները․ ավելի քան 102 հազար դպրոցականներ որակյալ սնունդ են ստացել, լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, մասնագիտական վերապատրաստում անցնելու նպատակով պայմաններ են ստեղծվել դպրոցների անձնակազմերի համար, վերազինվել են խոհանոցներն ու ճաշարանները։
Այս ամենի արդյունքում բարելավվել են ՀՀ դպրոցների աշակերտների հաճախելիությունը և առաջադիմության ցուցանիշները: