Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում Հերացու փողոցում բախվել են «Lexus» և «Volkswagen» մակնիշի ավտոմքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածեր չկան, սակայն ըստ «Volkswagen»-ի վարորդի, վթարից հետո ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել ու մխրճվել է բժշկական համալսարանի լաբորատոր մասնաշենքի մեջ, ինչից հետո բռնկվել է:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում: