Լավ կլինի, եթե Հայաստանում նշանակվելիք դեսպանն իմանա հայերեն և ծանոթ լինի հայ ժողովրդի առանձնահատկություններին. այս մասին ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
«Հայաստանում նշանակվելիք դեսպանը լավ կլինի, եթե փորձառու դիվանագետ լինի։ Սակայն անհրաժեշտ չէ, որ այդ անձն անպայման դիվանագետ լինի... Լավ կլինի, որ դեսպանը տիրապետի հայերենին։ Լեզվի գիտելիքը շատ կարևոր է։ Ընդհանրապես, նա պետք է հասկանա և գիտակցի հայ ժողովրդի առանձնահատկությունները», - ասել է նա:
Մամեդյարովը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմնական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ևս մեկ փաստաթուղթ ստորագրել՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։
«Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար առանձին փաստաթուղթ կա։ Այդպիսով, այդ պահին դեսպանի նշանակումը հնարավոր չէ», - ասել է Մամեդյարովը:
Աղբյուրը՝ Tert.am