Foto

Գեղարքունիքի մարզում բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ 43-ամյա Էդգար Ե.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի «Փիրուզե լողափ»-ի մոտ բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 
Վթարի հետևանով Մեսրոպ Հ.-ն և նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Շ. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: