Foto

Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար. «Հայաքվե»

«Հայաքվե». Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար: Նրա քայլերը հակասում են ոչ միայն հայկական ազգային շահերին, այլ նաև ՀՀ Սահմանադրությանը։

Խաղաղություն կարող է հաստատվել միայն ուժեղ Հայաստանի պայմաններում։ Խաղաղությունը չի լինում նվաստացմամբ, կապիտուլյացիայով ու անվերջ զիջումներով: Խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն այն ժամանակ, երբ դու պաշտպանում ես քո տարածքը, քո ինքնիշխանությունը, քո սահմանները, քո իրավունքը պատմության ու արդարության նկատմամբ։

Շատերը կասեն՝ պետք է ընտրություն կատարել խաղաղության և պատերազմի միջև։ Բայց դա կեղծ երկընտրանք է։ Իրականում մեզ առաջարկում են ընտրություն կորստի և դիմադրության միջև։ Եվ մենք պետք է ընտրենք դիմադրությունը, քանի դեռ ժամանակ կա։ Որովհետև եթե չդիմադրենք այսօր, վաղը այլևս ոչինչ չի մնա՝ ո՛չ սահման, ո՛չ երկիր, ո՛չ պետություն։