• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը Սյունիքի անցակետի վերաբերյալ. փորձագետ



Որքան գիտեմ՝ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկը, որ Սյունիքի մուտքի և ելքի մոտ՝ ադրբեջանական կողմից, ադրբեջանական անցակետեր կտեղադրվեն, և բոլոր գործողությունները կիրականացնեն Ադրբեջանի մաքսային ծառայողները, որոնք, իբր, տվյալներ կհավաքեն և կփոխանցեն Հայաստանին։ Դրա մասին քաղաքագետ Ստեփան Դանիելյանն հայտարարել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նա պարզաբանել է, որ ըստ այդ տվյալների՝ հայ մաքսային ծառայողները այնտեղ որևէ գործողություն չեն ձեռնարկելու։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը որևէ վերահսկողություն չի իրականացնելու, որևէ գործողություն չի ձեռնարկելու Հայաստանի տարածքի այդ մասով անցնող ադրբեջանցիների դեմ։ «Դա նշանակում է, որ գործնականում այդ տարածքի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանություն չի լինի։ Ընդ որում, Հայաստանի իշխանությունները հավատացնում են, թե երկրի ինքնիշխանությունը պահպանվում է»,- հավելել է փորձագետը։

Նա չի բացառել, որ այդ տարածքում կծառայեն մասնավոր անվտանգության ընկերություններ՝ զինված անձինք ԱՄՆ-ից կամ այլ երկրներից, որոնց մեծ մասը հատուկ ծառայությունների աշխատակիցներ կլինեն։

Դանիելյանը նշել է, որ սահմանի մյուս կողմում տեղակայված է իրանական բանակը, որի թվաքանակն այդ տարածքում ավելանում է։ Նա հիշեցրել է, որ դրան զուգահեռ կա նաև ռուսական ռազմաբազան։ Այդ ամբողջ պատկերը քաղաքագետին հիշեցնում է Սիրիայում տեղի ունեցողը։ «Հայաստանը վաղուց գերտերությունների բախման կենտրոն է դարձել։ Ուրիշ հարց է, թե որքանով դա թեժ փուլ կտեղափոխվի»,- եզրափակել է Ստեփան Դանիելյանը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Չկա որևէ կառավարություն, ով նմանօրինակ կրոնական միջամտությունը ընդունելի համարի․ Ռոբերտ Ամստերդամ․ տեսանյութ


    Որ թիմերն են ՉԼ որակավորման փլեյ-օֆֆի զույգերը


    Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել աղբահանության և սանմաքրան աշխատակցին. մահացել է


    Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին


    Չինաստանի ռազմածովային ուժերն ամերիկյան ականակիրը դուրս են մղել Հարավչինական ծովի վիճելի ջրատարածքից


    Վարչախումբը չունի լեգիտիմ մանդատ Հայաստանի տարածքի զիջումներ ենթադրող որոշումներ կայացնելու համար. «Հայաքվե»


    Կատարելով Բաքվի բոլոր նախապայմանները՝ Փաշինյանը ստացավ թղթի կտոր, որը, դարձնելու է Քաջ Նազարի դրոշակը. Արթուր Խաչատրյան. «Հրապարակ»


    Ժողովրդավարական հասարակությունում դա չլսված բան է․ միջազգային իրավապաշտպանը՝ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործի մասին


    ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի ազատությունից զրկման վայրեր


    Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի մամուլի ասուլիսը․ ուղիղ

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]