ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, որը հստակեցվել էր մայիսին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքների համաձայն, չի ազդի ԵԱՀԿ-ի ԼՂ հարցերով մանդատի վրա, սակայն դա ենթադրում է դաշտային օգնականների թվի ավելացում: Այս մասին «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որոշում է ընդունվել բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին՝ ԼՂ հակամարտության գոտում դեպքերի հետաքննման մեխանիզմների ստեղծման ավարտի, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, անհետ կորածների մասին ինֆորմացիայի փոխանակման և համպարփակ խաղաղ համաձայնագրի հարցով բանակցությունների վերսկսման համար»,- ասել է նա:
ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այդ նպատակով ԵԱՀԿ գործող ղեկավարությունն իրեն հանձնարարել է անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հայեցակարգ նախապատրաստել:
Vesti.am