Foto

Նուբարաշենի աղբավայրը բոլոր առումներով անթույատրելի է․ Կամո Արեյան

Նուբարաշենի աղբավայրում 75 տարվա կուտակված աղբ կա եւ վտանգ է ներկայացնում մայրաքաղաքի բնակչության համար։ Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի կարծիքով, խնդիրը պետք է հիմնովին լուծում ստանա։

«Այս աղբավայրը բոլոր առումներով անթույատրելի է, կրակ մարելով չի կարելի շարունկել։ Ժամ առաջ պետք է կառուցվի աղբավերամշակման գործարան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Օգոստոսի 8-ի գիշերը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, բայց առայժմ ծխացող օջախներ կան։ Իրականացվում են հողալցման աշխատանքներ , որոնց   ներգրավված է մոտ 30 միավոր տեխնիկա։

«Ինտենսիվ հողային աշխատանքներին զուգահեռ իրականացվում է նաև ջրով հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը կարող է առաջանալ առաջին հերթին տապից, կենցաղային աղբում առկա ապակու կտորներից, իսկ քամու առկայությունը նպաստում է կրակի արագ տարածվելուն»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Երևանի նոր աղբավայր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը՝ նշելով, որ առաջիկա օրերին, եթե խանգարող հանգամանքներ չլինեն, կկարողանան ծուխը դադարեցնել։

Այս ամասվա ընթացքում արդեն մի քանի անգամ հաջողվել է մարել հրդեհը Նուբարաշենի աղբավայրում։ Պաշտոնայների խոսքով՝ 1230 մեքենա հող է օգտագործվել՝ ծուխը  դադարեցնելու համար։

Բնապահպան Արգիշտի Դարբինյանը աղբայրից ոչ հեռու բնակվող քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգոն լինել և դիմակ կրել․ «Աղբավայրի այրվելուց առաջանում են տարբեր տեսակի վտանգավոր գազեր, որոնք օդի միջոցով անցնում են մարդու շնչուղիներ։ Այնտեղ հիմնականում վառվում են պլաստիկե իրեր, ինչից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, նույնիսկ քաղցկեղ։ Այսպիսի իրավիճակներում շատ կարևոր է կրել դիմակներ»։