Իրանական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի և ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի հետ հանդիպումից․
Ըստ աղբյուրի՝ Կոստանյանը հանդիպման ժամանակ պարզաբանումներ և հաշվետվություն է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումների և Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ ընդգծելով երկու երկրների միջև պատմական կապերի և բարիդրացիական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը:
Նա նշել է. «Մենք խորապես հավատարիմ ենք Իրանի հետ բարեկամական հարաբերություններին և բարձր ենք գնահատում այդ պատմական կապերը»։
Վելայեյթին, ողջունելով համագործակցության ընդլայնումը, հայտարարել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հանդես է եկել իր հարեւանների միջեւ խաղաղության եւ կայուն անվտանգության օգտին եւ, առավել քան միջնորդության մասին հայտարարող ցանկացած այլ երկիր, պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հանգստության հաստատումը:
Իրանն առաջին երկիրն էր, որը Խորհրդային Միության փլուզումից և տարածաշրջանի երկրների անկախացումից հետո քայլեր ձեռնարկեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար, և արտաքին գործերի նախարարության իմ ղեկավարման շրջանում ես բոլոր ջանքերը գործադրեցի այդ ճանապարհին։