Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Մոնթե Մխիթարյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտու խոտածածկի վրա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։