Հայ-թուրքական սահմանի բացման ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայի (Թուրքիա-Հայաստան սահմանի բացման) համար կոնկրետ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը՝ aysor.am