Foto

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը. այս մասին ասվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Ինչպես նշվում է ակումբի ֆեյսբուքյան էջում, վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է երեք օր՝ մեկնարկը հուլիսի 29-ին: Թիմը բաղկացած է եղել 29 մասնակցից, որից 20-ը՝ 9-19 տարեկան երեխաներ և պատանիներ, 7 ծնող, 2 ուղեկցորդ։

«Ծանոթացեք, Վարդանն է։ Վարդանն 9 տարեկան է և այս տարի 01.08.2025թ. բարձրացել է Արարատ լեռը։ Այս պահին ամենափոքր հայ «լեռնագնացն» է, ով բարձրացել է Արարատը», - ասված է հրապարակման մեջ։

Возможно, это изображение 1 человек, кратер и гора

 

Возможно, это изображение 8 человек, люди катаются на лыжах и текстВозможно, это изображение 10 человек, люди занимаются альпинизмом, люди катаются на лыжах и Арктика