Foto

Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը։

2018-ի ապրիլի վերջին լուռ քայլում էի Երևանի փողոցներում ու ուշադիր նայում էի էյֆորիա «ճառագող» մարդկանց դեմքերին։ Հատուկ էի անում – ուզում էի էդ պատկերն ավելի խորը դաջվի հիշողությանս մեջ։ Մինչև հիմա հիշում եմ մանր կարմիր պուտիկներով սարոչկա հագած մի աղջկա, որը խզված ձայնով ինչ-որ անկապ բաներ էր գոռում Մաշտոցի պողոտայում։ Հիշում եմ գլխին Տիգրան Մեծի թղթե թագ դրած երեք թե չորս երիտասարդի, որոնք լայն ժպիտով ծաղիկներ էին նվիրում անցնող-դարձող աղջիկներին։ Շատերիդ եմ հիշում։ Լուռ քայլում ու մտածում էի՝ «լավ, նիուժե՞լի էս մարդիկ չեն հասկանում գլխիներիս գալիքը»։

2019-ի օգոստոսն եմ հիշում, երբ Ստեփանակերտի հրապարակում գերագույն դավաճանը բղավում էր «Արցախը Հայաստան է և վերջ»։ Հիշում եմ որոշ հրճվող արցախցիներին։ Հիշում եմ նրանց հետ զրույցներս։ Էն, որ ասում էի՝ «լավ, նիուժե՞լի չեք հասկանում գլխիներիդ գալիքը»։

Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով։ Դա ուղղակի դուրս է առողջ տրամաբանությունից։

Երկու օր է՝ լուռ հետևում եմ ցանցում տիրող էյֆորիային ու ընկնում հիշողությունների գիրկը»։