Foto

ԵԱՏՄ երկրների ղեկավարներն Աստանայում կքննարկեն օտարերկրյա պետությունների հետ առևտուրն ընդլայնելու հարցը

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվելու է մայիսի 31-ին, Աստանայում, կքննարկվեն ԵԱՏՄ գործունեության խնդիրներ և օտարերկրյա պետությունների հետ առևտրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն ԵԱՏՄ գործունեությանն առնչվող հարցերը, ինչպես նաև մի շարք օտարերկրյա պետությունների հետ առևտրային փոխգործակցության զարգացումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հանդիպմանը կմասնակցեն Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:

Vesti.am