Foto

Լուրջ պրոբլեմներ կունենանք, եթե ԱՄՆ-ին տանք միջանցքը, Բաքուն միջադեպեր է սարքելու և մտնի մեր տարածք . 24News


Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, մինչև Հայաստանից նոր զիջումներ չստանա, ԱՄՆ-ում պայմանագրի նախաստորագրման արար ենք տեսնում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

«Աստված չանի, այդ ճանապարհը տրվի ԱՄՆ-ին, լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու, դա կլինի կազուս բելլի։ ՀՀ տարածքը վիճարկելի է դառնալու, պետք եղած ժամանակ իրավական հիմք կունենան զորքեր մտցնելու այդ տարածք։ Ամերիկացիները տալու են ճանապարհը մասնավոր ընկերության, իսկ ովքե՞ր են լինելու բաժնետերերը։ Սա նաև Հայաստանն Իրանից կտրելու փորձ է, նրանց սահմանի մոտ ճանապարհ են կառուցում, որտեղ ԱՄՆ-ն ներկայություն է ունենալու, այս ամենը հարված է Իրանին և ՌԴ-ին»,- ընդգծեց Մանվելյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։