Foto

Քթի վիրահատությունից հետո 32-ամյա կինն այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ «քթի ծայրի շրջանի այրվածք հարցականով» 4-րդ աստիճան, 3 շաբաթ ուշացած» «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Ելիզավետա Ա․-ն է, ում հուլիսի 11-ին «Տոնոյան» բժշկական կենտրոնում վիրահատել են քթի խեցիների և միջնապատի հատվածներում։ Այնուհետեւ կնոջ քթի ծայրի և խոռոչների շրջանում առաջացել են այրվածքի նմանվող վերքեր։