Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը Վանաձորի Ամերիկյան անկյունում հանդիպել է Լոռու մարզի դպրոցականների, ուսանողների և ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ։
Դեսպանը խոսել է իր դիվանագիտական փորձառության մասին և անդրադարձ կատարեց համայնքների ամրապնդման ու հայ-ամերիկյան գործակցության ամրապնդման հարցերում Ամերիկյան անկյունների ունեցած կարևոր դերակատարմանը։