Foto

«Բարսելոնան» ժամանակավոր Տեր Շտեգենին զրկեց ավագի թևկապից. ավագի պարտականությունները կկատարի Արաուխոն

Կատալոնական «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը զրկվել է ավագի թևկապից: Այս մասին փոխանցում է championat.com-ը:

Կապտանռնագույնների նոր ավագ է նշանակվել պաշտպան Ռոնալդ Արաուխոն:

«Բարսելոնան» հայտարարում է, որ ֆուտբոլիստ Մարկ-Անդրե տեր Շտեգենի նկատմամբ սկսված կարգապահական վարույթների կապակցությամբ և մինչև այդ հարցի վերջնական լուծումը ակումբը, մարզական ղեկավարության և մարզչական շտաբի հետ փոխադարձ համաձայնությամբ, որոշել է ժամանակավորապես հեռացնել նրան առաջին ավագի պաշտոնից:

Այս ընթացքում առաջին ավագի պարտականությունները կկատարի ներկայիս փոխավագ Ռոնալդ Արաուխոն»,-ասվում է «Բարսելոնայի» մամուլի ծառայության հայտարարության մեջ։