Ավստրալիան Գազայի հատվածին կտրամադրի 13 միլիոն դոլարի օգնություն։ Միջոցները կօգտագործվեն սննդամթերքի և անհրաժեշտ ապրանքների մատակարարման համար: Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ավստրալիան լրացուցիչ 20 միլիոն ավստրալական դոլար (13 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրի այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք ավելի մեծ կարողություններ ունեն արագ սնունդ, դեղորայք ժամանակավոր հիվանդանոցների համար և այլ կենսական աջակցություն ցուցաբերելու Գազայի հատվածում գտնվող կանանց և երեխաների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Միջոցները կհատկացվեն ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հորդանանի բարեգործական հիմնադրամի առաքելություններին։
«Կանբերրան միանում է Իսրայելին ուղղված միջազգային կոչին՝ թույլատրել անկլավին օգնության լիարժեք և անհապաղ վերսկսումը»,-հավելել է երկրի արտաքին գործերի նախարարը։