Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️28 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
☑️19 դեպք՝ հոգեկան ներգործության,
☑️13 դեպք՝ խարդախության,
☑️12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
☑️9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու,
☑️8 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
☑️6 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
☑️5-ական դեպք՝ շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման,
☑️4-ական դեպք՝ վստահված գույքը հափշտակելու, ինքնիրավչության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության,
☑️3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սառը զենքի հայտնաբերման,
☑️2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բնակարանային գողության, պետական սահմանն ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դատական ակտ չկատարելու։
Բացահայտվել են նաև պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման, քրեական ենթամշակույթ կրող անձին դիմելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, ազատությունից ապօրինի զրկելու, սուտ մատնության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, սառը զենք կրելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքեր:
Հայտնաբերվել է 11 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար, 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։