Foto

Վաչե Հովակիմյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող

Վաչե Հովակիմյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա հաղթող


Հայաստանի Շախմատի ակադեմիայի սան Վաչե Հովակիմյանը գերազանց արդյունք է ցուցադրել Սերբիայում կայացած «RUDAR XL- IM ROUND ROBIN» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում` դառնալով մրցաշարի միանձնյա հաղթող։ Վաչեն հավաքել է հնարավոր 9 միավորից 7-ը, չկրելով ոչ մի պարտություն և գրանցելով կայուն և բարձր արդյունք մրցաշարի ողջ ընթացքում։


Շախմատի ակադեմիայից հայտնել են, որ այս հաջողությունը հնարավորություն է տվել նրան լրացնել իր միջազգային վարպետի (IM) առաջին նորման, ինչպես նաև զգալիորեն բարձրացնել իր FIDE վարկանիշը՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ աշխատասիրությունը, հետևողականությունն ու ռազմավարական միտքը հաղթանակի բանալին են։