Foto

«Մտահոգիչ է». ՄԻՊ-ը՝ ՔՊ–ականների կողմից հոգևորականներին «ահաբեկիչ» անվանելու մասին

«Ձեզ համար մտահոգիչ չէ՞, որ կալանավորված արքեպիսկոպոսները, նույն գործի շրջանակներում կալանավորված այլ անձինք, մինչ օրս  իշխանության թիմի ներկայացուցիչների կողմից որակվում են որպես ահաբեկիչներ, դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումը չկա, բայց նրանց արդեն պիտակավորում են»,– նման հարց լրագրողն ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին։


Պատասխանելով հարցին՝ ՄԻՊ–ը հիշեցրեց անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին․ «Սա ոչ միայն այս դեպքի, նաև ցանկացած այլ դեպքի տեսանկյունից կարող է մտահոգիչ լինել, ընդ որում առաջին հերթին հասցեավորել եմ իրավապահ մարմինների գործողությունները հարցի հետ կապված, որովհետև շատ կարևոր է նաև հարցին վերաբերելի նրանց զսպվածությունը, օգտագործվող խոսույթը և այլն։ Բայց կարևոր է նաև, որ մնացյալ դերակատարները նույնպես հաշվի առնեն այս հանգամանքը»,– ասաց Մանասյանը:

Ըստ նրա՝ իրենց հայտարարություններից հետ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ նման հայտարարությունների նվազում կա։ «Բայց մինույն ժամանակ կարծում եմ՝ ամբողջությամբ չի լուծվել այս խնդիրը։ Հույս ունեմ, որ հնարավրություն կունենանք ամբողջությամբ հաղթահարելու դա»։