Foto

Ալիևը կարգադրել է խստացնել լեզվական վերահսկողությունը Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր՝ երկրի մշակույթի նախարարությանը վերապահելով պետական վերահսկողություն ազգային լեզվի օգտագործման նկատմամբ։ Այս մասին հայտնում է Minval Politika-ն։


Նոր կարգավորումների համաձայն՝ նախարարությունը վերահսկելու է լեզվական նորմերի պահպանումը և միաժամանակ խթանելու է ադրբեջանական գրականության տարածումը արտերկրում։ Կառավարությանը հանձնարարվել է ներկայացնել առաջարկներ պետական լեզվի հանձնաժողովի ապագա գործունեության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Ալիևը առաջին անգամ բացեիբաց աջակցություն էր հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողությունները անվանելով «օկուպացիա»։ Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ապամոնտաժել էին ռուս նկարիչ Իվան Այվազովսկու արձանը՝ Լեռնային Ղարաբաղի Խանքենդիում։

lurer.com