Foto

«Սրբազան պայքարի» համակիր Աղվան Արշակյանի վիճակը կտրուկ վատացել է ՔԿՀ-ում. փաստաբան

«Սրբազան պայքար» շարժման համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է «Արմավիր» ՔԿՀ–ում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց նրա պաշտպան Վարազդադ Հարությունյանը։

«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Գլխապտույտներ ունի, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,– ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց` նման առողջական վիճակում գտնվող անձի կալանքի տակ պահելը կարող է լուրջ վտանգ ներկայացնել նրա կյանքի և առողջության համար։