Foto

Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572 միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը 1685 միավորով նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ։