Շաբաթ երեկոյան Լաս Վեգասում՝ Allegiant մարզադաշտում, երգչուհի Բեյոնսեն հանդիսավոր կերպով փակել է իր Cowboy Carter եվրոպական շրջագայություն՝ բեմում անակնկալ կերպով վերամիավորվելով Destiny’s Child խմբի անդամների՝ Քելի Ռոուլանդի և Միշել Ուիլյամսի հետ, գրում է Daily Mail-ը։
Եռյակը կատարել է 2000-ականների հիթերը՝ ներառյալ Bootylicious և Lose My Breath, ինչպես նաև Բեյոնսեի Renaissance ալբոմից Energy երգը:
Սա Destiny’s Child-ի առաջին համատեղ ելույթն էր 2018-ից ի վեր, երբ Քելի Ռոուլանդը և Միշել Ուիլյամսը միացել էին Բեյոնսեին Coachella-ի ժամանակ նրա շոուի ընթացքում։ Խումբը բաժանվել էր 2005-ին։
Համերգը մեծ հուզմունք է առաջացրել երկրպագուների շրջանում, որոնք սոցիալական ցանցերում ընդգծել են, որ «Destiny’s Child-ի վերամիավորումը շրջագայության կատարյալ վերջաբան դարձավ»։
Աղբյուրը՝ tert.am