Foto

Հայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում Ռուսաստանը կներկայացնեն ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը, հայտնել են Կրեմլից

ՌԴ նախագահի օգնական, պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուց բացի, պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Գլխավոր շտաբի պետի տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ Յուրի Ժիգարլովսկին, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։