Foto

Թբիլիսիում՝ Թվալչրելիձե փողոցում, որտեղ տեղի էր ունենում վտարման ընթացակարգը, ձերբակալվել է 17 մարդ

Ազգային հարկադիր կատարման բյուրոն հայտնել է Թվալչրելիձե փողոցի բնակելի շենքից վտարման ընթացակարգի ավարտի մասին։ Վթարային շենքից բնակիչների վտարումը տևել է ամբողջ օրը՝ հուլիսի 24-ին։ Տեղացիները հրաժարվում էին հեռանալ, ինչի պատճառով նրանց և ոստիկանության միջև իրավիճակը մի քանի անգամ սրվեց, հաղորդում է SOVA-ն։

Ինչպես հայտնել է Ներքին գործերի նախարարությունը, օրվա ընթացքում Թվալչրելիձե փողոցում, որտեղ տեղի էր ունենում վտարման ընթացակարգը, ձերբակալվել է 17 մարդ։ Interpressnews պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների թվում են քաղաքացիական ակտիվիստներ, ինչպես նաև Թվալչրելիձե փողոցի բնակելի շենքում բնակվող մի քանի քաղաքացիներ։

Բնակիչները նշել են, վտարումը կատարվել է մասնավոր սեփականատիրոջ հայտարարության հիման վրա, որն, ըստ տեղի բնակիչների, պնդում է, թե շենքը գտնվում է անմխիթար վիճակում և պետք է ազատվի։

Այդ հասցեում բնակվողներից 58 մարդ ունի հարկադիր ներգաղթյալի կարգավիճակ։ Նրանցից 24 մարդ ստացել է պետական աջակցություն տարբեր ծրագրերի շրջանակում, 29 մարդ դիմել է գյուղական վայրում բնակարան և տուն ձեռք բերելու համար, 6 մարդ արդեն ստացել է դրական պատասխան, իսկ այդ հասցեում իրականում բնակվող 39 ընտանիքներից մի քանիսն արդեն ստացել են առաջարկներ։ 53 ընտանիք զբաղեցրել է տարածքը, չնայած նրանք չեն ապրում տվյալ հասցեում։ Վերջին ամիսներին նրանք սկսել են վերանորոգման աշխատանքներ՝ հետագայում փոխհատուցման նպատակային պահանջ ներկայացնելու մտադրությամբ։