Foto

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարին սպանելու մասին

Իսրայելի զինվորականները նոր հարված են հասցրել Լիբանանին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։

Հարձակման նպատակն է եղել սպանել  «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ալի Աբդ ալ-Քադեր Իսմայիլին։ Հարվածը հասցվել է Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ շրջանում։

Իսրայելը հայտարարել է, որ սպանվածը մասնակցել է «Հեզբոլլահի» ահաբեկչական ներուժի վերականգնմանը, և նրա գործողությունները  Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի վերաբերյալ համաձայնագրերի կոպիտ խախտում էին։