Foto

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Մարման աշխատանքին ներգրավված են ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ:

Հրդեհաշիջմանը ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ։ Դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Սահմանվելու է նաև հերթապահություն»,- գրել է նա:

Տեսանյութը՝ մեր թելեգրամյան ալիքում։