Պատանիների հավաքականի ներկայացուցիչները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում մրցապայքարի մեջ են մտել 44 կգ քաշային աղջիկները:
Հայաստանի հավաքականի անդամ 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրել է 47 կգ ու 51 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 57 կգ ու 62 կգ:
Երկամարտի 113 կգ արդյունքով՝ Քրիստինե Բաբայանը 6-րդն է: