Foto

Հյուսիսային պողոտայում ոստիկանները կորած երեխային հանձնել են ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։

Երեխան հանձնվել է ծնողներին։