Foto

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ura.ru կայքի խմբագիր Իգոր Սերգեևը

Եկատերինբուրգում ձերբակալվել է Ura.ru-ի խմբագիր Իգոր Սերգեևը, փաստաբաններին թույլ չեն տալիս տեսնել նրան, հաղորդում է Gazeta.ru-ն։

Նշվում է, որ Սերգեևը Սվերդլովսկի խմբագիր Դենիս Ալլայարովի գործով վկա է հանդիսանում։

Լրագրողը հասցրել է հայտնել, որ հարցաքննության համար իրեն Քննչական կոմիտեի մարզային վարչություն են տանում։

«Սերգեևին ձերբակալել են հուլիսի 23-ի առավոտյան։ Նրա այժմյան գնտվելու վայրը անհայտ է։ Գործը վարող քննիչը հրաժարվում է բացահայտել նրա գտնվելու վայրը», - հայտնել են խմբագրի փաստաբանները։

Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաստատել է Մոսկվայում «Baza» Telegram ալիքի գլխավոր խմբագիր Գլեբ Տրիֆոնովի և նրա գործընկերոջ ձերբակալության մասին լուրը։