Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, որը 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է ArmLur-ը: Նրա մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը Հայաստանում չեղարկվել է, Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Ենոքյանն մշտապես հայտնել է, որ պայքարել է արդարության համար։ Նա պնդել է՝ սպանության համար մեղավոր չէ։