Foto

Օրբանը պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի դեմ․ Հայտնի է պատճառը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի դեմ: Նրա հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում, փոխանցում է Lenta-ն։

«Բրյուսելում Հունգարիայի կառավարությունը հանդես է եկել Մարդու իրավունքների Եվրոպական միության պատժամիջոցների ցանկում անհապաղ ներառել ուկրաինացի ղեկավարներին, որոնք պատասխանատու են Հունգարիայի քաղաքացու մահվան համար», - հայտնել է նա:

Խոսքը 45-ամյա հունգարացի Յոժեֆ Շեբեշտյենի մասին է, որին Ուկրաինայում մոբիլիզացիայի շրջանակներում տարել էին զորակոչային կետ և ծեծել երկաթե ձողերով։ Նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ։