Իսրայելի պաշտպանության ուժերը շուտով կընդունեն Arrow 4 համակարգը, որը նախատեսված է հիպերձայնային և բալիստիկ հրթիռները որսալու համար, հաղորդում է Israel National News-ը՝ հղում անելով Israel Aerospace Industries (IAI) ընկերության գործադիր տնօրեն Բոազ Լևիին։
Arrow 4-ից բացի, ընկերությունը աշխատում է ավելի առաջադեմ Arrow 5 համակարգի ստեղծման վրա, որը ապագայում պետք է փոխարինի ներկայիս Arrow 3-ին։
«Նոր զենքի փորձարկումները սպասվում են մոտ երկու տարի հետո, սակայն անհրաժեշտության դեպքում ժամանակացույցը կարող է արագացվել»,-ասել է Լևին։