Foto

Չինաստանը կարող է նշանակալի դեր խաղալ Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական գործընթացում. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Չինաստանը կարող է նշանակալի և կառուցողական դեր խաղալ իրանական միջուկային խնդրին վերաբերող ցանկացած դիվանագիտական գործընթացում, հաղորդում է Mehr-ը։

Իրանում չինական Phoenix հեռուստաալիքի լրագրողի հետ հարցազրույցում Բաղային խոսել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Չինաստան կատարած այցի մասին՝ Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։

«Այս ուղևորությունը լավ հնարավորություն է չինացի պաշտոնյաների, մասնավորապես՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարի հետհանդիպելու համար՝ Արևմտյան Ասիայի երկկողմ և անվտանգության վերջին հարցերը քննարկելու և խորհրդակցելու համար»,- ասել է նա։

«Մենք միշտ չինացի պաշտոնյաների հետ խորհրդակցում և քննարկում ենք տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հարցերը։ Կարծում ենք, որ Չինաստանը կարող է կարևոր և կառուցողական դեր խաղալ իրանական միջուկային խնդրին վերաբերող ցանկացած դիվանագիտական գործընթացում», - հավելել է Իրանի ԱԳՆ խոսնակը։