Foto

Ռուսաստանի ՆԳՆ-ն ստուգում է անցկացնում Սարատովում ադրբեջանական դրոշներով մեքենաների երթի տեսանյութի առնչությամբ

Ոստիկանության աշխատակիցները կազմակերպել են ստուգում Սարատովի փողոցներով ադրբեջանական դրոշներով ավտոմեքենաների երթի վերաբերյալ տեսանյութի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սարատովի մարզի գլխավոր վարչությունում։

«Ոստիկանության աշխատակիցները ստուգում են անցկացնում սույն փաստի վերաբերյալ», - հայտնել են վարչությունում։

Ավելի վաղ Telegram ալիքներից մեկում հայտնվել է տեսանյութ ավտոմեքենաների երթով, որոնց ամրացված են ադրբեջանական դրոշներ։ Դատելով կադրերից՝ ավտոմեքենաներից մեկն ընթացել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: