Սանկտ Պետերբուրգի բորսայում հուլիսի 15-ի առևտրի արդյունքներով Аи-95 տեսակի բենզինի գինը հասել է 72,165 ռուբլու՝ սեպտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։ Аи-92-ը նույնպես թանկացել է՝ մինչև 64,486 ռուբլի մեկ տոննայի դիմաց։
Չնայած կառավարության նախազգուշացումներին՝ ներքին շուկայի բենզինի գները շարունակում են աճել։ Վերջին շաբաթ կառավարության նիստում փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հորդորել էր կանխել գների կտրուկ աճը։