Մոսկվայում, ուժեղ անձրևների և ամպրոպների ֆոնին, Խաղաղության պողոտան (Проспект мира) հեղեղվել է, հաղորդում է Осторожно, Москва տելեգրամյան ալիքը։
«Արևադարձային անձրևների պատճառով՝ Խաղաղության պողոտան (Проспект мира) հեղեղվել է։ Ռիժսկայա կայարանի մոտ գտնվող ճանապարհը ամբողջությամբ ջրի տակ է անցել։ Կայանված մեքենաներն արդեն կիսով չափ ջրասույզ են եղել», - նշում է հրատարակությունը: