Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը նստացույց հայտարարեց Ազատության հրապարակում:
Նա նշեց, որ ոստիկանները զգուշացրել են, որ երթի դեպքում ուժ կգործադրվի, իրենց բանակցությունները արդյունք չեն տվել:
«Մենք հետ չենք կանգնելու մեր 12 պահանջներից, ոստիկանությունը կրկին անգամ մերժել է մեր կողմից պլանավորված երթը, ասել են, որ կլինի ուժի կիրառում, եթե մենք սկսենք երթը, այդ իսկ պատճառով ես եւ խորհրդի անդամները սկսում ենք նստացույց եւ կոչ ենք ձեզ մեզ հետ մնալ այստեղ, ինչքան շատանանք, այնքան ավելի ենք նպաստելու մեր հարցերի լուծմանը»,-ասաց նա: