Foto

Իսրայելական գործողությունների հետևանքով Գազայում սպանվել է առնվազն 56 պաղեստինցի՝ այդ թվում նաև երեխաներ

Գազայի հատվածում շարունակվող իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով հուլիսի 5-ին առնվազն 56 պաղեստինցի է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա» -ն ՝ հղում անելով Գազայի հիվանդանոցների աղբյուրներին։

Նշվում է, որ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը՝ երեխա։