Foto

AFP. Սիրիայի և Իսրայելի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն Բաքվում

Սիրիացի և իսրայելցի պաշտոնյաները շաբաթ օրը կհանդիպեն Բաքվում՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ Ադրբեջան կատարելիք այցի շրջանակում, հայտնում է AFP-ն՝ հղում անելով Դամասկոսում իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրին։

«Աշ-Շարաայի՝ Բաքու կատարելիք այցի շրջանակում տեղի կունենա հանդիպում սիրիացի և իսրայելցի պաշտոնյաների միջև»,- ասել է աղբյուրը։

Լրատվամիջոցի զրուցակիցն ընդգծել է, որ ինքը՝ աշ-Շարաան, ներկա չի լինելու հանդիպմանը, որը նվիրված կլինի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո «Սիրիայում Իսրայելի վերջին ռազմական ներկայությանը»։