Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամրջի» վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Հայկ Կ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 22-ամյա Արմեն Ն․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։