Արցախցիների հանրահավաքին առաջ իշխանությունը ոստիկանական մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել պետական կառույցների՝ Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի մոտ: NEWS.am-ի թղթակիցը փոխանցում է, որ այս պահին ԱԺ-ի եւ ՍԴ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքված:
Նշենք, որ քիչ անց կմեկնարկի արցախցիների հանրահավաքը՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների: Ազատության հրապարակից նախատեսված է նաեւ երթ՝ դեպի կառավարություն եւ ԱԺ: