Foto

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու վրա

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրել ՄԻՊ հայտարարության վրա՝ եզրահագնելով, որ ՄԻՊ-ի հեռավորությունը մարդու իրավունքներից նույնքան մեծ է, որքան ՀՀ իրավապահ համակարգի հեռավորությունն իրավունքի գերակայությունից։

«Ծանոթացանք հանրային մեծ վրդովմունք առաջացրած դեպքի՝ երեք անչափահաս երեխաների մորը կալանավորելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը։

Խնդրի իրական կողմին անդրադառնալու փոխարեն՝ ՄԻՊ-ն ուշադրությունն ուղղել է երեխայի լուսանկարը հրապարակելու՝ փաստաբանի որոշման վրա, և քննադատել է այդ փաստը՝ ելնելով «երեխայի լավագույն շահի» սկզբունքից։ Մինչդեռ եթե որևէ մեկին պետք էր քննադատել «երեխայի լավագույն շահի» տեսանկյունից, ապա դա բնավ փաստաբանը չէր, որը նշված լուսանկարով արդարացիորեն ու իրավաչափորեն փորձել է ապահովել հանրային հնչեղություն՝ հենց «երեխայի լավագույն շահի» ապահովման նպատակով», - ասվում է հայտարարությունում։