Foto

Կիմ Չեն Ընը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հյուրընկալել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել Վոնսան քաղաքում։

Երեկվանից Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Հյուսիսային Կորեայում։

Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չհոյ Սոն Հիի հետ։ Դրանից հետո տեղի է ունեցել երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։