Foto

Քիմ Քարդաշյանը ՀՀ-ում կլիներ Վարդուշ մորքուրը՝ մի հարուստ ամուսնու «յաշիկ»-ում. դերասան Արեն Սաֆարյան

Նա բեմ է բարձրանում ոչ միայն ծիծաղեցնելու համար։ Իր կատակներում իրականություն կա, բայց քողարկված՝ սուր հումորի լեզվով։ Սեքսից մինչև քաղաքականություն, հանդիսատեսի լուռ հայացքից մինչև սպասվող ծափահարություն՝ դերասան Արեն Սաֆարյանը չի վախենում դիպչել այն թեմաներին, որոնցից շատերը լուռ խուսափում են։ Իսկ երբ մի կատակը չի աշխատում, նա սովորել է ոչ թե նեղանալ, այլ վերածել դա հերթական նյութի։ 

Մենք խոսել ենք առավոտյան սուրճից, առաջին համբույրից, Քիմ Քարդաշյանի հայկական տարբերակից, մինչև այն պահերը, երբ բեմում կատակը վտանգավոր լռության եզրին է կանգնած։