Թեհրանը ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք ուրանի հարստացման հարցում և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք»,-նախարարի խոսքերը մեջբերվել է նրա պաշտոնական Telegram-ալիքում։









