Foto

Երևանի Թոթովենցի փողոցում ավտոմեքենա են թալանել

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտոմեքենայի հերթական թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի 8 շենքի բնակիչ ամուսինները իրենց առօրյա գործով տեղ գնալու նպատակով հայտնաբերել են, որ մուտքի մոտ կայանված, իրենց պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան թալանել են:
 
Գողության փաստով Նոր Նորքի ոստիկանության բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին: 
 
 Շամշյանի տեղեկություններով՝ թալանված ավտոմեքենան պատկանում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Գիվարգիզյանին: